12 հունիսի 2017 - 11:35 AMT
Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են

Հունիսի 12-ին Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները երկու երկրների ԶՈւ բոլոր զորատեսակների մասնակցությամբ:

Զորավարժությունների նպատակն է զորքերի գործողությունների համակարգումը ԶՈւ ստորաբաժանումների միջև փորձի փոխանակման միջոցով: Նախատեսվում է նաև զարգացնել երկու երկրների ԶՈւ ստորաբաժանումների փոխգործակցությունը համատեղ գործողությունների անցկացման միջոցով, հայտնում է ԱՊԱ գործակալությունն Ադրբեջանի ՊՆ հայտարարության վրա հղումով:

Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 16-ը:

Իսկ Վրաստանի տարածքում դեռ չեն ավարտվել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները: Զորավարժություններին մասնակցում են հատուկ նշանակության ուժերը: Զորավարժությունները կավարտվեն հունիսի 14-ին: