Ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզակոշիկները, որոնցով նա հաղթել է 1984-ի Օլիմպիական խաղերում, վաճառվել են SCP Auctions աճուրդում 190.000 դոլարով:
Մարզակոշիկի վրա, որը մարզիկը կրել է եզրափակչում Իսպանիայի դեմ խաղում, կա նրա ստորագրությունը: Մարզակոշիկները վաճառվել են ռեկորդային բարձր գնով, գրում է Lenta.ru-ն:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Ջորդանի այն մարզակոշիկներին, որոնք նա կրել է 1997-ին Բասկետբոլի ազգային լիգայի եզրափակիչ խաղերում՝ վաճառվելով 2013-ին 104.000 դոլարով:
Իր կարիերայի ընթացքում Ջորդանը 6 անգամ նպաստել է «Չիկաոգ Բուլսի» չեմպիոն դառնալուն, 5 անգամ ճանաչվել է կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացողը և 6 անգամ ճանաչվել է Բասկետբոլի ազգային լիգայի ամենաօգտակար անդամը: Ջորդանը երկու անգամ ԱՄՆ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկին՝ 1984-ին Լոս Անջելեսում, և 1992-ին Բարսելոնայում: