ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում առաջընթացը նշանակալի է: Այս մասին ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
«ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների մասին խոսելիս ուզում եմ մեջբերել վերջերս պաշտպանության նախարարի հետ իմ զրույցից՝ գերազանց գործնական գործակացության ունենք բազմաթիվ ուղղություներով՝ առանց ավելորդ լուսաբանման կարիքի, առաջընթացը նշանակալի է»,- Երևանում ասել է Ջեյմս Ապատուրայը, գրում է Panorama.am-ը:
Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Աֆղանստանում և Կոսովոյում իրենց գործողություններին նպաստելու համար: Ապատուրայի խոսքով, առաջիկայում Բրյուսելում կայանալու է Աֆղանստանում ներկա զինվորական ստորաբաժանումների համապատասխան երկրների պաշտպանության նախարարների ժողովը, որին մասնակցելու է ՀՀ պաշտպանության նախարարը:
Նա տեղեկացրել է, որ ժողովին ի թիվս այլ հարցերի քննարկվելու է Աֆղանստանում ներկա զինուժի ծավալների թեթևակի մեծացման հարցը:
«Բազմաթիվ ասպարեզներում Հայաստան-ՆԱՏՕ գործակացությունն առաջնոդրվում է լայն շրջանակային համաձայնագրով»,- հավելել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:
ՆԱՏՕ-ն հարթակ է այլ երկրների վրա ազդելու համար: Այս մասին «ՆԱՏՕ-ն՝ որպես կայունացնող ուժ Հարավային Կովկասում, ներկայիս մարտահրավերներն ու առաջընթացները» թեմայով սեմինարի ժամանակ ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչ Ուիլյան Լահյուն: