Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը գտնվում է Անթիլիասի Մայրավանքում՝ Արամ Առաջինի հետ սիրիահայության վերականգնման շուրջ խորհրդակցություններ ունենալու համար:
Կիլիկիո կաթողիկոսարանի հաղորդմամբ, նա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին է ներկայացել Սիրիայում կատարված նախնական աշխատանքների ընդհանուր պատկերը: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն անհրաժեշտ հանձնարարականներ է տվել և պատասխանատու անձանց հրավիրել Անթիլիաս խորհրդակցությունների: Նախապատրաստական աշխատանքների ավարտին ծրագրվում է վերականգնման ընդհանուր հավաք կազմակերպել սեպտեմբերի սկզբին:
Աղբյուրի հաղորդմամբ, Արամ Ա-ն, Ազգային կենտրոնական վարչության հետ համատեղ, սիրիահայության վերականգնումը դարձրել է իր հայրապետական աշխատանքի շրջանակում առաջնահերթություն:
Սիրիահայության վերականգնումը համարելով համահայկական կատարվելիք աշխատանք՝ այս ուղղությամբ նա կապի մեջ է թեմերի, Սիրիայի հայությանն օժանդակող կառույցների և անհատների հետ, որպեսզի վերականգնման գործընթացը դրվի ավելի կազմակերպված հիմքերի վրա:
ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 7-ին Սիրիա է առաքվել հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը:Այն ներառում է շուրջ 18 տոննա առաջին անհրաժեշտության պարագաներ՝ հիմնականում սննդամթերք: