6 դեկտեմբերի 2007 - 16:00 AMT
ԼՂՀ-ն միակողմանի կարգով ադրբեջանական կողմին կհանձնի ավելի վաղ Ղարաբաղի կողմ անցած ԱՀ քաղաքացուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները` որպես բարի կամքի դրսեւորում, պատրաստակամություն են հայտնել միակողմանի կարգով ադրբեջանական կողմին հանձնելու ավելի վաղ ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի, Միր-Բաշիր շրջանի բնակիչ Ալիեւ Անար Մաարիֆ օղլուին` ծնված 1978 թվականին: Ինչպես հինգշաբթի հայտնել են ԼՂՀ Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով Պետական հանձնաժողովում, ԼՂՀ-ում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ այցելել են Ալիեւիին, ինչի շնորհիվ ձերբակալվածը կարողանում էր նամակագրական կապ պահպանել իր հարազատների հետ Ադրբեջանում, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:

Ալիեւ Անար Մաարիֆ օղլին ձերբակալվել է 2007 թվականի օգոստոսի 2-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորականների կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտի ուղղությամբ, Ղարաբաղի կողմ անցնելիս: