7 դեկտեմբերի 2007 - 14:52 AMT
Ստեփանակերտում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Դեկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղում նշել են ավերիչ Սպիտակի երկրաշարժի 19-րդ տարելիցը: Ստեփանակերտի Հուշահամալիրում ողբերգության զոհերի հուշարձանին ծաղիկներ են դրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, խորհրդարանի եւ կառավարության անդամներ, ԼՂՀ Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, հանրապետության հաստատությունների եւ ձեռնարկությունների կոլեկտիվներ: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորները պատարագ են մատուցել անմեղ զոհերի հիշատակին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: