7 դեկտեմբերի 2007 - 18:52 AMT
Եվրախորհրդարանը կոչ է անում Երեւանին ու Բաքվին օգտագործել բոլոր հնարավորությունները Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար
Եվրախորհրդարանը հաստատում է իր հարգանքը եւ աջակցությունը Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտության նկատմամբ: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ընդունած բանաձեւում: Եվրախորհրդարանը կոչ է անում Երեւանին ու Բաքվին օգտագործել բոլոր հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Եվրախորհրդարանը նորից հայտնում է իր աջակցության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբին, նախազգուշացնում է ռազմատենչ եւ սադրիչ հայտարարությունների օգտագործումից, որոնք կարող են խափանել բանակցությունների գործընթացը: Նույն փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն պաշտպանում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի հնարավոր ստորագրման համար ուսումնասիրությունների անցկացման նախաձեռնությունը: Նման համաձայնագրերը, ըստ Եվրախորհրդարանի պատգամավորների, կպատասխանեն բոլոր կողմերի շահերին: Բանաձեւի նախագիծը ողջունում է Հայաստանի կառավարության ջանքերը Մեծամորի ԱԷԿ-ի փակման ուղղությամբ եւ էներգիայի ապահովման այլընտրանքային ուղիների փնտրման գործում: