19 հունիսի 2017 - 14:28 AMT
Ռոքի 2 օր բաց երկնքի տակ. EPIC միջազգային փառատոնը կանցնի Ծաղկաձորում

Օգոստոսի 12-ին և 13-ին Հայաստանում տեղի կունենա EPIC միջազգային ռոք փառատոնը, որը կանցնի Ծաղկաձորում: Փառատոնի շրջանակում ելույթ կունենան հայտնի հայկական Dogma, Vostan Hayots, Vordan Karmir, Empyray, Rozen Tal, Nemra, Vishup, Black Marrows խմբերը և այլոք:

Ռոքի երկօրյա փառատոնը հազարավոր մարդկանց կմիավորի և հնարավորություն կտա վայելել ռոքը բնության գրկում: Մասնակիցները կկարողանան գիշերն անցկացնել վրաններում՝ չհեռանալով փառատոնի տարածքից:

Փառատոնի կազմակերպիչներն են EPIC ՍՊԸ-ն և Ռոքի հայկական ասոցիացիան:

Մասնակցությունը փառատոնին 15.000 դրամ է, ներառյալ փոխադրումն ու վրանները: Առանց փոխադրման և վրանների արժեքը՝ 10.000 է, փոխադրումով, բայց առանց վրանների տրամադրման՝ 12.000, առանց տեղափոխման, բայց վրաններով՝ 13.000: Տոմսերի վաճառքը մեկնարկում է հունիսի 19-ին: