14 դեկտեմբերի 2007 - 13:52 AMT
Տրանսկովկասյան ավտոմայրուղին փակվել է ձնահյուսի պատճառով
Հյուսիսային Օսեթիայիով անցնող եւ Ռուսաստանը Հարավային Կովկասի երկրների հետ կապող Տրանսկովկասյան ավտոմայրուղին փակ է ձնահյուսի վտանգի պատճառով
«Առատ ձյան եւ ձնահյուսերի վտանգի կտրուկ աճի պատճառով որոշվել է փակել երթեւեկությունը Տրանսկովկասյան ավտոմայրուղով հինգշաբթվա 21:30-ից մինչեւ հատուկ հրահանգ ստանալը»,-հաղորդում է Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ-ը` հավելելով, որ ստեղծված եղանակային պայմաններրը եւ ձնահյուսի վտանգը թույլ չեն տալիս ապահովել երթեւեկության անվտանգությունը լեռնանցքային ճանապարհով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: