24 հունիսի 2017 - 17:58 AMT
ՃՈ. Անընթեռնելի համարանիշով երթևեկելու համար տուգանքը կկրկնապատկվի

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ անընթեռնելի համարանիշներով ավտոմեքենաների վարորդները կհայտնաբերվեն և կպատժվեն։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ միտումնավոր անընթեռնելի դարձրած համարանիշում նույնիսկ մեկ թվի չերևալու դեպքում վարորդները նախկին 100.000 դրամի փոխարեն կվճարեն 200.000 դրամ:

Մաշված համարանիշի դեպքում վարորդները կտուգանվեն 10.000 դրամի չափով:

Ավելի վաղ ՃՈ-ն նշել է, որ տուգանքներից խուսափելու համար առավել արդյունավետ միջոց է երթևեկության կանոններին հետևելը, քան պետ համարանիշը թաքցնելը: