Հայաստանում սիրիահայերին սփյուռքի նախարարության միջնորդությամբ ցածր տոկոսադրույքով՝ 4%-ով վարկեր են տրմադրվում՝ 5 տարի մարման ժամկետով: Այս մասին ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա տեղեկացրել է, որ սիրիահայերի կրթության, առողջապահության և սոցիալական խնդիրներն ամբողջությամբ անվճար են լուծվում, գրում է Aysor.am-ը:
«Նրանց ինտեգրման խնդիրները հեշտությմաբ են լուծվում: Շուրջ 2000 երեխա սովորում է դպրոցներում, 500 երիտասարդ՝ բուհերում: Վարձավճարների հարցում բարեգործական հիմնադրամների հետ միասին օգնում է պետությունը», - նշել է նախարարը:
Վերջինս նկատել է, որ նախարարությունը զարգացման կենտրոնի հետ ստեղծել է նաև միասնական հարթակ, որտեղ սիրահայերին ուսուցանում են ՀՀ օրենսդրությունն ու բիզնես ծրագրեր:
Նախարարության տվյալով, նախորդ տարիների ընթացքում 22.000 սիրիահայ է ժամանել Հայաստան: 2017-ի սկզբից ՀՀ է տեղափոխվել 75 սիրիահայ: