30 հունիսի 2017 - 16:49 AMT
Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթները մեկնարկել են

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը հունիսի 30-ին մեկնարկել է կանոնավոր չվերթները դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան:

Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով թռիչքները մինչև հուլիսի 23-ը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Հուլիսի 23-ից թռիչքների հաճախականությունը կկրկնապատկվի՝ իրականացվելով ուրբաթ և կիրակի օրերին:

Հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կանոնավոր չվերթներ է իրականացնում նաև Դոնի Ռոստով, Սամարա և Կրասնոդար ուղղություններով: