4 հուլիսի 2017 - 11:21 AMT
Սարիկ Անդրեասյանի ֆիլմերը նկարահանած ընկերությունը սնանկացել է

Enjoy Movies կինոընկերությունը, որը նկարահանել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Պաշտպանները», «Հղին», «Այն նույն Կառլոսոնը» ֆիլմերը, հայտարարել է սեփական սնանկության մասին հաղորդում ներկայացնելու պատրաստակամության մասին:

Enjoy Movies-ը պատրաստվում է դիմել Մոսկվայի Արբիտրաժային դատարան՝ սնանկության հաստատման նպատակով, գրում է VC.ru-ն:

2010 թվականին պրոդյուսեր Իգոր Մալկովի և իր եղբայր Ղևոնդ Անդրեասյանի հետ միասինՍարիկ Անդրեասյանը լքում է «Լեոպոլիս»-ը և հիմնում Enjoy Movies կինոընկերությունը, դրանից հետո նա դառնում է իր ֆիլմերի ոչ միայն ռեժիսորն ու սցենարիստը, այլ նաև պրոդյուսերը։