4 հուլիսի 2017 - 11:20 AMT
3.7 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Գյումրիում, Ստեփանավանում ու Արթիկում

Հուլիսի 4-ին տեղական ժամանակով ժամը 10:21-ին (Գրինվիչի ժամանակով 06:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Գյումրի քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում, Կամո, Մայիսյան, Քեթի, Շիրակ, Ախուրյան, Ջաջուռ, Մարմաշեն, Կապս, Աշոցք համայնքներում՝ 4-5 բալ ուժգնությամբ:

Հունիսի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:42-ին, (Գրինվիչի ժամանակով` 06:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.45 0 և արևելյան երկայնության 43.65 0 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի,Արագածավան գյուղից 15 կմ դեպի հյուսիս), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ: