Հայկական «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» ընկերությունը 2012 թվականից առ այսօր կատարել է զենքի արտադրության 1.496 մլրդ դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ:
Ընդ որում, ամենամեծ ծավալով՝369.1 մլն դրամի արտադրանք մատակարարվել է 2016 թվականին:
ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգի փաստաթղթերից հայտնի է դառնում, որ այս հիմնավորումով ՀՀ պաշտպանության նախարարությունը Կառավարությանն առաջարկում է 5 տարով երկարացնել ընկերության՝ ռազմամթերքի արտադրության արտոնագիրը:
ՀՀ կառավարության մայիսի 18-ի նիստում քննարկել է «Էլեկտրոն» ԲԲԸ-ին տրված զենքի արտադրության լիցենզիայի ժամկետը երկարացնելու հարցը:«Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունը 2012-ից կատարել է ռազմամթերքի արտադրության ավելի քան 4 մլրդ դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ: