ԱՄՆ դեսպանատունը Բաքվում ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել զգույշ լինել՝ պահպանելով անվտանգության կանոնները սպասվող բողոքի ակցիաների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը:
Դեսպանատան տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակով պայմանավորվածԲաքվում նախատեսվում են բողոքի ակցիաներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) դեսպանատների շենքերի մոտ:
Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու, մասնավորապես, հարավային ուղղությամբ 107-մմ համազարկային հրթիռային կայանքից հայկական դիրքերը հրթիռակոծելուց հետո ՊԲ-ն պատասխան հարված է հասցրել ադրբեջանական զինուժին:
Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական (52-ամյա Սահիբա Ալլահվերդիևա, 2-ամյա Զահրա Գուլիևա), ևս մեկը վիրավորվել է։