«Գազպրոմ-Մեդիա. զվարճային հեռուստատեսություն» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը դարձել է «Ռուսաստանի Մեդիա-մենեջեր-2017» XVII ազգային մրցանակաբաշխության դափնեկիրը:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հուլիսի 6-ին Մոսկվայում:
Պարգևը հանձնվել է Ջանիբեկյանին «Սուբհոլդինգի զարգացման և արդյունավետ կառավարման, ինչպես նաև զվարճային և հումորային բովանդակության ստեղծման ոլորտում մեծ նվաճումների համար», հայտնում է Rusarminfo.ru-ն:
Քվեարկության 4 տուրում լավագույն թոփ մենեջերներին 90 հավակնորդներից ընտրել են հասարակական կազմակերպությունները, փորձագիտական խորհրդի անդամները (450 մարդ), ժյուրիի և մրցանակի հոգաբարձուների խորհրդի անդամները: