«Yandex.Տաքսին» և Uber-ը որոշում են կայացրել իրենց ծառայությունները միավորելու վերաբերյալ ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում, Բելառուսում, Վրաստանում, Ադրբեջանում ու Ղազախստանում: Այդ մասին ասվում է «Yandex.Տաքսիի» գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի նամակում, ասվում է Yandex-ի հաղորդագրության մեջ:
Միավորված ընկերությունը կգլխավորի Տիգրան Խուդավերդյանը:
Նամակում ասվում է, որ միավորումից հետո պատվերների համար նախկինի պես հասանելի կլինեն 2 հավելվածները՝ «Yandex.Տաքսին» և Uber-ը: Վարորդները մեկ միասնական հարթակում կմիավորվեն, ինչը թույլ կտա նրանց մեկ հավելվածում պատվերներ ստանալ ինչպես «Yandex.Տաքսիից», այնպես էլ Uber-ից:
«Yandex.Տաքսին» և Uber-ը 225 և 100 մլն դոլար կներդնեն համապատասխանաբար նոր ընկերության մեջ ՝ գնահատելով միավորված ընկերությունը 3.725 մլրդ դոլար:
Նոր ընկերության հսկիչ բաժնետոմսերը (59.3 %) կստանա Yandex-ը, 36.6%-ը` Uber-ը, մնացած 4.1 %-ը կպատկանի երկու ընկերությունների աշխատակիցներին, գրում է Meduza-ն:
«Գործարքը, որի արդյունքում ընկերությունները կմիավորվեն, դեռ պետք է հաստատվի կանոնակարգողի կողմից»,-ասել է Խուդավերդյանը:
Երևանում «Yandex.Տաքսի»-ին գործում է 2016-ի հուլիսի 1-ից: Ուղևորության նվազագույն վարձավճարը՝ 200 դրամ է: Այդ գումարով կարելի է 2 կմ անցնել, հետո յուրաքանչյուր կիլոմետրին ավելանում է 100-ական դրամ: Այժմ Երևանում այդ հավելվածով մոտ 1000 մեքենա է աշխատում: