Ժնևում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երրորդ փուլի ութերորդ տուրում Լևոն Արոնյանը պարտվել էռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին:
Հայաստանցի գրոսմայստերը 3.5 միավորով մրցաշարային աղյուսակում բաժանում է 14-15-րդ տեղերը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Հուլիսի 15-ին կայանալիք եզրափակիչ տուրում Արոնյանը կխաղա Սալեհ Սալեմի հետ (ԱՄԷ):
Գրան Պրիի 7-րդ տուրում Արոնյանը պարտվել էր հնդիկ Պենտալա Հարիկրիշնային: Ավելի վաղ Արոնյանը երեք անընդմեջ ոչ ոքի է խաղացել: