17 հուլիսի 2017 - 12:33 AMT
Վիգեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր ավտոմատ նռնականետեր: