17 հուլիսի 2017 - 16:08 AMT
Ստեփանծմինդա-Լարսը հուլիսի 17-20-ին օրական մի քանի ժամով փակ կլինի

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հուլիսի 17-20-ը ներառյալ օրական մի քանի ժամով փակ է լինելու։ Այս մասինՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում ենՎրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից:

Կատարվում են ճանապարհին հարող ժայռոտ լանջերի մաքրման աշխատանքներ, ինչի պատճառով անհրաժեշտ է պարբերաբար ժամանակավորապես դադարեցնել ավտոմեքենաների երթևեկությունը:

Մասնավորապես, նախատեսվում է հուլիսի 17-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ առավոտյան ժամը 07:00-ից - երեկոյան ժամը 18:00-ը ընկած ժամանակահատվածում, ճանապարհը օրական մի քանի անգամ փակել 2 ժամով:

Նշված ռեժիմով երթևեկությունն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության և համակարգման ներքո: