Հուլիսի 17-ին Երևանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուշարձան է բացվել՝ ի հիշատակ 2016-ի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում զինված գործողությունների հետևանքով զոհված երեք ոստիկանի:
Հուշարձանը կոչվում է «Պատիվ ունեմ»: Բացմանը ներկա էին զոհվածների ընտանիքների, հարազատների և ոստիկանության ներկայացուցիչներ:
2016-ի հուլիսի 17-ից՝ 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան: