14 հունվարի 2008 - 15:27 AMT
Մեթյու Բրայզան ակնկալում է բանավոր համաձայնության կնքում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ մինչ ընտրությունները
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ակնկալում է բանավոր համաձայնության կնքում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ մինչ երկու երկրներում կայանալիք ընտրությունները: «Մինչ ընտրությունները բանակցություններում ոչ մի տրակտատ չի լինի: Սակայն մենք ակնկալում ենք, որ պետությունների ղեկավարների միջեւ կկայացվի բանավոր համաձայնություն»,-ասել է նա հունվարի 13-ին Բաքվի օդակայանում:
Բրայզան նաեւ անդրադարձել է Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ զուգահեռների անցկացման թեմային: «Դրանք առանձին հակամարտություններ են, նրանց միջեւ ոչ մի կապ չկա»,-ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահը, հաղորդում է «Թրենդը»: