26 հուլիսի 2017 - 11:26 AMT
«Ռուկի վվերխի» երևանյան համերգը չեղարկվել է

Ռուսական «Ռուկի վվերխ» խմբի երևանյան համերգը չեղարկվել է: Համերգի մասին տեղեկատվությունը հանվել է խմբի պաշտոնական կայքում տեղադրված համերգացանկից: Լուրը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հաստատեցին նաև Tomsarkgh.am հարթակից:

Նախապես հայտարարվել էր, որ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տոմսերի արժեքը տատանվում էր 3000-ից 15.000 դրամի սահմաններում:

«Ռուկի վվերխ» խմբի կազմում մինչև 2006-ը երգել են Սերգեյ Ժուկովը և Ալեքսեյ Պոտյեխինը: Դրանից հետո Ժուկովը որոշել է միայնակ մնալ՝ խմբի պաշտոնական անվան տակ երգելով: