27 հուլիսի 2017 - 11:06 AMT
Բասկետբոլ. ՀՀ տղամարդկանց հավաքականը հաղթել է Ալբանիային

Հուլիսի 26-ին Երևանում կայացած ընկերական խաղում բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպել է Ալբանիայի ազգային թիմին:

ՀԱՕԿ կայքի հաղոդրմամբ, խաղն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով` 91:68:

ՀՀ ընտրանին՝ Նիկշա Բավցևիչի ղեկավարությամբ, շարունակում է պատրաստվել աշխարհի առաջնության ընտրական փուլին: