Մոսկվայի «Արարատի» նոր մարզիչ է դառնալու Պողոս Գալստյանն, ով նախկինում Եկատերինբուրգի «Ուրալն» է մարզել։
Այս մասին է գրում «Բոմբարդիրը»՝ նշելով, որ թիմի նպատակն է մաքսիմալ կարճ ժամկետներում ՌԴ Պրեմիեր-լիգա դուրս գալը։
Գալստյանը լքել է «Ուրալը»՝ նշելով, որ այլ ակումբից առաջարկ ունի։
Իր մարզչական կարիերայի մեծ մասը նա անցկացրել է օգնականի դերում։
Գալստյանը խաղային կարիերայի ընթացքում «Արարատի» կազմում ավելի քան 100 հանդիպման է մասնակցել։