Կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ն դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի այգիներում շների զբոսանքն արգելելու հարցով, նաև բազմաթիվ քաղաքացիների անունից:
«Վերջին շրջանում գնալով շատանում են Երևանի այգիներում շների զբոսանքն արգելող ցուցանակները: Քաղաքում գրեթե այգի չի մնացել, որտեղ թույլատրվում է շանը տանել զբոսանքի: Փաստորեն ստացվում է, որ շուն պահող քաղաքացիները տեղ չունեն զբոսանելու համար: Այս հարցը մտահոգությունների և բողոքի ալիք է բարձրացրել շուն պահող քաղաքացիների շրջանակում, ովքեր ամեն օր դիմում են մեզ՝ որևէ քայլ ձեռնարկելու խնդրանքով», - նշվում է կազմակերպության համակում:
Նշվում է, որ գործող կարգի համաձայն, կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդ նպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայությանդեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում։ Քանի որ քաղաքում նման տարածքներ չկան, ՀԿ-ն առաջարկում է ամեն վարչական շրջանում շրջանում որևէ այգու մի հատված հատկացնել շների զբոսանքի համար:
ՀԿ-ն նաև առաջարկել է այգիներում տեղադրել ցուցանակներ, որոնք կոչ կանեն շների տերերին հավաքել կեղտը կենդանիների հետևից։