28 հունվարի 2008 - 16:14 AMT
Իրանի ԱԳՆ-ն չի բացառում ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունները
Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին չի բացառում, որ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները կարող են վերականգնվել, սակայն հարաբերությունների բարելավման ճանապարհին շատ խոչընդոտներ կան: Մոթաքիի խոսքերով, Թեհրանը չի հանդիսանում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հավերժական խզման կողմնակիցը, չնայած Վաշինգթոնի հետ ունեցած տարաձայնություններին միջուկային ծրագրի հարցով: «Ինչպես եւ երբ կվերականգնվեն այդ հարաբերությունները, շատ գործոններից է կախված»,- հայտարարել է Մ. Մոթաքին շվեյցարական Դավոսում անցնող միջազգային տնտեսական ֆորումի կուլուարներում, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ-ն խզել են դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ 1980 թվականին Իրանի մայրաքաղաքում ամերիկյան դեսապանատան աշխատակիցներին 1979 թվականի փետրվարին կայացած Իսլամական հեղափոխության ժամանակ գերեւարելուց հետո: Անցյալ տարի կայացել է Մոթաքիի եւ Քոնդոլիզա Ռայսի հանդիպումը Դուբայում գագաթնաժողովի ժամանակ: