Հոքեյի «Սոչի» ակումբի ղեկավարությունը լրջորեն մտածում է թիմում հայ մարզիկներ ներգրավելու մասին՝ «Մխիթարյանի էֆեկտ» ապահովելու համար: Այդ մասին հայտարարել է ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Վորոպաևը:
Վերոնշյալ էֆեկտի էությունը հետևյալն՝ որ ակումբում էլ խաղա Հենրիխ Մխիթարյանը, նրա հայրենակիցները միշտ աջակցում են Մխիթարյանի թիմին: Իսկ Սոչիի բնակչության 20 տոկոսը հայեր են, գրում է «Սովետսկի սպորտը»:
Պարբերականը հավելում է, որ բարդ է ասել, թե դրանից ինչ կստացվի, բայց Վորոպաևի ստեղծարար մոտեցումն ակնհայտ է: