Google Play-ում առկա ընթերցանության համար նախատեսված հավելվածներից Հայաստանի տարածքում ամենահաճախը ներբեռնում են բառարանները: Գեղարվեստական գրականությունից առաջատարը Պարույր Սևակի գործերին նվիրված հավելվածն է՝ Paruyr Sevak, 8-րդ հորիզոնական:
Թոփ 20-ում են նաև Աստվածաշունչն ու հայկական հեքիաթներին նվիրված տարբեր հավելվածներ: «Մատյան ողբերգությանն» (Matyan Voghbergutyan) ու Նար-Դոսի նովելները (Nar-Dos - Novels), համապատասխանաբար, 45 և 49-րդ տեղերում են, Տերյանը (Vahan Teryan)՝ 53-րդ, Րաֆֆու «Խենթը» (Raffi - Khent)՝ 59:
Ըստ Appannie հարթակի, հայ օգտատերերը բավական հաճախ են ներբեռնում նաև աղջիկ «կապելու» ուղեցույցը (Пикап: Знакомство с девушками)` 70-րդ հորիզոնական:
iOS-ի՝ գրքային հավելվածներից առաջատարն աուդիոգրքերի հավելվածն է, որին հաջորդում է Armenian Books-ը՝ հայ դասականների գործերով: