4 փետրվարի 2008 - 12:43 AMT
Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունը «դատապարտում է» Հայաստանին
Իսլամական կոնֆերանսի կազմակերությունը Կահիրեում կայացած Խորհրդարանական միության 5-րդ գագաթնաժողովում ճանաչել է Կիպրոսի թուրքական հանրապետությունը թուրքական պատվիրակության ակտիվ լոբբինգի արդյունքում: «ԻԿԿ անդամներն իրենց համերաշխությունն են հայտնել Կիպրոսի թուրքական հանրապետությանը եւ որոշել են հարաբերություններ հաստատել նրա հետ` մեկուսացումից դուրս բերելու նպատակով»,-ասվում է հռչակագրում:

Հռչակագրում անդրադարձ կա նաեւ ղարաբաղյան հակամարտությանը, մասնավորապես, դատապարտվում է «Հայաստանի կողմից Ադրբեջանի մի մասի օկուպացումը», ինչպես նաեւ թուրք փոքրամասնության հանդեպ խտրականությունը Արեւմտյան Ֆրակիայում (Հունաստան), գրում է The New Anatolian գործակալությունը: