Իրաքյան Քրդստանում առաջիկայում կայանալիք անկախության հանրաքվեին ընդառաջ Իսրայելը հայտարարել է, որ սատարում է սեփական պետություն ստեղծելու քրդերի ձգտմանը:
Վարչապետ Բինյամին Նեթանյահուի հայտարարությունը հակասում է այլ երկրների բացասական արձագանքին:
Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 25-ին:
«Իսրայելը կսատարի սեփական պետականությունն ունենալու քուրդ ժողովրդի օրինական ձգտմանը»,- ասվում է փաստաթղթում:
Փաստաթուղը, սակայն, վերապահում ունի, որտեղ նշվում է, որ Իսրայելը դեմ է Թուրքիայում գործող Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և ահաբեկչական կազմակերպություն է համարում այն:
Իրաքյան Քրդստանում կայանալիք հանրաքվեն արդեն քննադատել են Բաղդադում, Թեհրանում, Անկարայում և Վաշինգտոնում: Ասվում էր, որ Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորում են հայտնել առ այն, որ քվեարկությունը կարող է լարվածության աճի պատճառ դառնալ, և հորդորել են հրաժարվել նախաձեռնությունից: