Ամերիկյան Tesla կորպորացիան մտադիր է հոկտեմբերի 26-ին հանրությանը ներկայացնել էլեկտրաշարժիչով ինքնակառավարվող բեռնատարը: Այդ մասին հայտնել է կորպորացիայի ղեկավար Իլոն Մասկը:
«Այդ գազանին պետք է անձամբ տեսնել: Դա մի անհավանական բան է»,-գրել է գործարարը Twitter-ում:
Ընթացիկ տարվա ապրիլին Մասկը հայտարարել էր, որ ընկերությունը մտադիր է սեփական արտադրության բեռնատար մեքենան ներկայացնել սեպտեմբերին: էլեկտրաշարժիչով բեռնատար ներկայացնելու մտադրությունների մասին ընկերությունն առաջին անգամ հայտնեց 2016-ի հուլիսին: Tesla-ի ղեկավարն այն ժամանակ ասաց, որ նման տրանսպորտային միջոցների արտադրությունը թույլ կտա զգալիորեն նվազեցնել բեռնափոխադրումների արժեքը, ինչպես նաև ավելի անվտանգ դարձնել վարորդի աշխատանքը: