Լյուբլյանայի համալսարանը սկսել է հայտեր ընդունել FELU MBA կրթաթոշակի տրամադրման համար:
Դիմել կարող են բարձրագույն կրթությամբ, նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձով, անգլերենի գերազանց իմացությամբ երիտասարդներ ամբողջ աշխարհից:
Մագիստրոսական ծրագրի կրթաթոշակը՝ €4.000:
Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը:
Լյուբլյանայի համալսարանն ամենահինն ու ամենամեծն է Սլովենիայում: Այն իր 63.000 ուսանողով ու ասպիրանտով Եվրոպայի ամենախոշոր համալսարաններից է:
Մանրամասների համար` այստեղ: