Կանայք Հայաստանի խորհրդարանի 18%-ն են կազմում: Այդպիսի տվյալներ է ներկայացրել Inter-Parliamentary Union (IPU) միջազգային կազմակերպությունը, որը հետազոտել է կանանց ներկայցված լինելն աշխարհի խորհրդարաններում:
Այդ ցուցանիշով Հայաստանը 4-րն է ԵՏՄ երկրների թվում և 110-րդն աշխարհի մակարդակով, գրում է Rusarminfo-ն:
Առաջին տեղը ԵՏՄ-ում գրավել է Բելառուսը 33%-ով (29-րդ տեղը աշխարհում): Բելառուսի խորհրդարանում 55 կին կա:
ԵՏՄ-ում երկրորդ տեղում Ղազախստանն է 21%-ով (57-րդ տեղը աշխարհում): Հայաստանին հաջորդում է Ղրղզստանը 19%-ով (19 պատգամավոր):
ԵՏՄ-ում վերջինը ՌԴ-ն է 16%-ով (130-րդ տեղն աշխարհում):