19 սեպտեմբերի 2017 - 10:19 AMT
Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում Արոնյանը կխաղա Վաշիե-Լագրավի հետ

Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում ՀՀ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կխաղա Վաշիե-Լագրավի հետ: Դա հայտնի է դարձել Շախմատի աշխարհի գավաթի 1/4-րդ եզրափակչի թայ-բրեյքից հետո, որին մասնակցել է միայն Սվիդլեր-Վաշիե-Լագրավ զույգը։ Վերջինս հաղթանակի և ոչ ոքիի շնորհիվ ձեռք է բերել կիսաեզրափակչի ուղեգիր։

Այսպիսով՝ 1/2 եզրափակչում կխաղան Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Լիրեն Դինգը, հայտնում է chess.am-ը։

Սեպտեմբերի 18-ին աշխարհի գավաթում հանգստյան օր էր։ Սեպտեմբերի 19-ին կայանալիք խաղում զույգերն այսպիսին են ՝Վաշիե-Լագրավ-Արոնյան, Սո-Դինգ:

Ավելի վաղ Լևոն Արոնյանը կես կատակ, կես լուրջ ասել էր, որ փորձում է որքան հնարավոր է երկար մնալ մրցաշարում, որպեսզի չմասնակցի հարսանիքի նախապատրաստական աշխատանքներին, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին։