6 փետրվարի 2008 - 16:15 AMT
ԵՄ-ն չի ֆինանսավորելու Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը
«Եվրամիությունը չի ֆինանսավորում նախագծեր, որոնք իրականացվում են երկու երկրների կողմից եւ այդ պատճառով չի ֆինանասավորի նոր ատոմակայանի կառուցումը, քանի որ Հայաստանը մտադիր է կառուցել նոր ատոմակայանը Ռուսաստանի հետ համատեղ»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցով ԵՄ հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Նա նաեւ ընդգծել է, որ Մեծամորի ատոմակայանը արդեն հնացել է եւ փակման կարիք ունի: «Մենք 30 միլիոն եվրո ենք հատկացրել կայանի անվտանգությունն ապահովելու համար, սակայն այն անպայման պետք է փակվի»,- ընդգծել է նա: