Մոսկվայի Տվերսկայա փողոցի թիվ 8 շենքի ճակատային պատին հայտնի հայ օպերային երգիչ Պավել Լիսիցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ է բացվել:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստը 40 տարուց ավելի այդ տանն է ապրել:
Հուշատախտակի բացմանը ներկա են եղել Մոսկվայի Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը թատրոնի աշխատակիցների հետ միասին, Լիսիցյանի հարազատները, նրա ստեղծագործության երկրպագուները, գրում է Rusarminfo-ն:
Պավել Լիսիցյանն հայտնի օպերային երգիչ է (բարիտոն) եղել, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956), պրոֆեսոր: Տարբեր տարիներին եղել է Լենինգրադի օպերային թատրոնի, Երևանի օպերային թատրոնի և Մոսկվայի մեծ թատրոնի մեներգիչ։ 967-1973 թթ. Լիսիցյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, սկզբում՝ որպես դասախոս, ապա՝ որպես պրոֆեսոր և ամբիոնի վարիչ: