Վերնիսաժի մոտ սպանության գործով հետախուզվողներից մեկը՝ Ռաֆիկ Խաչատրյանը, հայտնաբերվել է Կոտայքի մարզում:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն ու հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 22-ին Կոտայքի մարզում հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը՝ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը:
Սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժին հարող տարածքում, սպանություն է տեղի ունեցել, կա ևս մեկ վիրավոր: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գագիկ Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վահագն Աբգարյանը։
Ռաֆիկ Խաչատրյանը ձերբակալված է:
Մյուս հետախուզվողներին՝ 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ընթերցեք նաև.Քննչական կոմիտեն՝ Վերնիսաժի մոտ սպանությանն առնչվող նախապատմության մասին