23 սեպտեմբերի 2017 - 14:38 AMT
ՀՀ վարչապետը մոտ ապագայում Իրան կայցելի

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մոտ ապագայում կայցելի Իրան: Այդ մասին հայտնել է Իրանի Մեհր գործակալությունը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի Նյու Յորքում կայացած հանդիպման վրա հղումով:

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակին, մտքեր են փոխանակվել երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր: