6 փետրվարի 2008 - 19:05 AMT
Օլիմպիական խաղերը Սոչիում լավ հնարավորություններ են բացում Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության համար
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանից շինանյութ գնել Սոչիում 2014 թվականի Օլիմպիական խաղերի համար օլիմպիական օբյեկտներ կառուցելու նպատակով, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ վարչապետ Վիկտոր Զուբկովը Երեւանում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններին: «Կարծում եմ, հայկական շինանյութեր գնելու հնարավորությունը շատ մեծ է, մենք կդիմենք այդ քայլին»,- ասել է նա: Զուբկովի խոսքերով, Օլիմպիական խաղերը Սոչիում լավ հնարավորություններ են բացում Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության համար: «Լավ հնարավորություններ կան հայկական շինանյութերի արտահանման ծավալների աճի համար Օլիմպիադայի օբյեկտների կառուցման նպատակով»,- հավելել է ռուս վարչապետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: