Apple-ը, Google-ը և Microsoft-ը 2017-ին աշխարհի ամենաթանկ 100 բրենդի վարկանիշի առաջին հորիզոնականներում են, ըստ Interbrand Corp.-ի վարկածի:
Ընդ որում, Apple-ն ու Google-ը 5-րդ տարին անընդմեջ պահպանում են առաջատարի դիրքերը, իսկ Microsoft-ը դուրս է մղել 3-րդ հորիզոնականից Coca-Cola-ին:
Apple-ի արժեքը գնահատվում է 184.15 մլրդ դոլար՝ աճը մեկ տարում կազմել է 3 տոկոս, Google-ը թանկացել է 6 տոկոսով՝ 141.7 մլրդ դոլար: Microsoft ապրանքանիշը նույնպես 2016-ից թանկ է գնահատվում՝ գրեթե 80 մլրդ դոլար, ինչըն ավելի է 10 տոկոսով, գրում է Lenta.ru-ն:
Coca-Cola-ն 1 տարում 5 տոկոս է կորցրել՝ գնահատվում է 69.3 մլրդ դոլար, և այժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Ընկերությանը հաջորդում են Amazon-ը (64.8 մլրդ դոլար), Samsung-ը (56.2 մլրդ), Toyota-ն (50.3 մլրդ): Առաջին անգամ տասնյակում է հայտնվել Facebook սոցցանցը (48.2 մլրդ):
Google, Apple, Microsoft, Amazon-ը և Facebook-ը նաև մեկ այլ վարկանիշի առաջին 10-յակում են, որը կազմել է բրիտանական Kantar Millward Brown-ը: