Հայտնի բուլղարացի ակվալանգորդուհի Տեոդորա Բալաբանովան զոհվել է՝ փորձելով համաշխարհային ռեկորդ սահմանել: Նա 45 տարեկան էր:
Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին հունական Տորոնեոս ծովածոցում: Մարզիկը, ամուսնու՝ Միխայիլի հետ, փորձել է սուզվել 231 մ, մինչդեռ ոչ մի կին մինչ այդ 211 մետրից խորը չէր սուզվել:
Ջրասուզման ընթացքում կինը վատ է զգացել, նա ապակողմնորոշվել է բացարձակ մթության մեջ և կորցրել է գիտակցությունը: Երբ նրան հանել են ջրից, նա արդեն մահացած է եղել, հայտնում է evrosport-ը Оffnews.bg-ի վրա հղումով:
Զոհվածի ամուսինը կարողացել է ինքնուրույն ջրի երես բարձրանալ, նրան տեղափոխել են հիվանդանոց կեսոնային հիվանդություն ախտորոշմամբ: Տեոդորա և Միխայիլ Բալաբանովները դայվինգի սեփական դպրոց ունեն Հունաստանում: