«Չելսին» բավականին լավ գործարքն է կնքել՝ վաճառելով Դիեգո Կոստային: Դրանով իսկ ակումբը ամբողջովին հատուցել է Ալվարո Մորատի վրա ծախսած գումարը:
«Ատլետիկոն» սեպտեմբերի 26-ին պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ Կոստան ակումբ կտեղափոխվի «Չելսիից»:
«Չելսիին» Դիեգոյի համար 66 մլն եվրո են տվել: Այդ գումարն ամբողջապես հատուցում է «Ռեալից» Ալվարո Մորատային գնելու ծախսերը, որի համար «Չելսին» 65 մլն է վճարել, գրում է evrosport-ը:
2016/17 խաղաշրջանում Դիեգոն 35 խաղի է մասնակցել «Չելսիի» կազմում, 20 գոլի հեղինակ է դարձել և 10 փոխանցում կատարել: Մորատը «կապույտների շարքերում 6 գոլի հեղինակ է դարձել: