Մեքսիկայի հյուսիս-արևելքում, Տամպիկո քաղաքում անձրևային ամպից ջրի կաթիլների հետ միասին ձկներ են թափվել: Այդ մասին հայտնել է Տամաուլիպաս նահանգի քաղպաշտպանության վարչությունն իր ֆեյսբուքյան էջում:
«Հետաքրքիր է: Տամպիկոյում թեթև անձրև է եկել, որի ժամանակ տառացիորեն երկնքից մանր ձկներ են թափվել»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԲԿ-ն:
Որպես կանոն, այդպիսի անձրևները սովորաբար փոթորիկներից հետո են լինում, ավելի հաճախ՝ պտտահողմերից հետո:
Ավելի վաղ Մեքսիկայի արևմտյան ափի մոտ «Պիլար» արևադարձային պտտահողմ էր անցել, որտեղ քամու արագությունը հասնում էր 72 կմ/ժ: