ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Համապատասխան բանաձևը նահանգի սենատն ընդունել է սեպտեմբերի 28-ին, հայտնում է Միչիգանի Հայ Դատի հանձնախումբը:
Ընդունած բանաձևում նահանգի օրենսդիր մարմինը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունն ու մշակութային և տնտեսական կապեր հաստատել նրա հետ:
Միչիգանն Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ 8-րդ նահանգն է: