6 հոկտեմբերի 2017 - 17:40 AMT
Կառվալյուին դատապարտել են 7 ամսվա ազատազրկման հարկերից խուսափելու համար

«Չելսիի» և «Ռեալի» նախկին պաշտպան Ռիկարդու Կառվալյուն դատապարտվել է 7 ամսվա ազատազրկման:

Պորտուգալացի ֆուտբոլիստը մեղադրվում է 2010-2013թթ. հարկերից խուսափելու մեջ: Այդ ժամանակ նա խաղում էր Մադրիդի ակումբում, գրում է sport.ru-ն:

Դատախազը 39-ամյա ֆուտբոլիստի համար պահանջել էր 1 տարվա ազատազրկում և 300.000 եվրո տուգանք, սակայն դատարանը 7 ամսվա ազատազրկման դատապարտեց նրան և 142.822 եվրո տուգանքի:

Դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ Կառվալյուն լիովին ընդունել է իր մեղքը և մարել է պարտքի ամբողջ գումարը՝ 545.981 եվրո: