Մոսկովյան բորսայում մինչև 2020 թ. սակարկություններ կանցկացվեն նաև հայկական դրամով: Այդ մասին հայտարարել է Բորսայի արժութային շուկայի զարգացման վարչության պետ Դմիտրի Պիսկուլովը
«Մինչև 2020թ. բորսան կարող է սակարկություններ սկսել նաև Վիետնամի, Իրանի, Հայաստանի արժույթներով»,-ասել է Պիսկուլովը, հայտնում է Vedomosti-ին:
Իսկ արդեն 2018-ին բորսայում սակարկություններ կլինեն ճապոնական յենայով և թուրքական լիրայով: Ըստ Պիսկուլովի, կա նման պահանջարկ:
«Յենայի և լիրայի պարագայում պահանջարկ կլինի միայն Ճապոնիայի և Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության աճի և հարաբերությունների բարելավման դեպքում: Յենան ավելի շահավետ դիրքում է, քանի որ դա կայուն արժույթ է, որի պահանջարկը շուկայում ավելի մեծ է: Իսկ թուրքական լիրան կարող է կրկնել ուկրաինական գրիվնայի ճակատագիրը, որի սակարկությունից Մոսկվայի բորսան հրաժարվեց 2017-ի օգոստոսին ցածր պահանջարկի պայմաններում»,-իր հերթին ասել է Ռոսեվրոբանկի բրոքերային գործողությունների բաժնի պետ Եվգենի Վոլկովը:
2017-ի դրությամբ Մոսկովյան բորսայում առևտուր իրականացնում են դոլարով, եվրոյով, ֆունտով, ֆրանկով, հոնկոնգյան դոլարով, չինական յուանով, բելառուսական ռուբլիով, ղազախական տենգեով: