13 փետրվարի 2008 - 12:51 AMT
Հրանտ Դինքի սպանության հետ կապված փաստաթղթերի մի մասը ոչնչացվել է
Հրանտ Դինքի սպանությունը չպետք է պատշաճ կերպով հետաքննվի, վկայությունների մի մասը թաքցվել է կամ ոչնչացվել: Այդ մասին հայտարարել է փաստաբան Էրդալ Դողանը, որը ներկայացնում է Դինքի ընտանիքի շահերը: «Լսումներին նախապատրաստվելու ընթացքում դատախազությունը որոշ տեղեկություններ է պահանջել, որոնք չեն ներկայացվել: Անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետաքննության ընքացքում չեն կատարվել դատարանի պահանջները: Եթե հրաժարվում են տեղեկություններ ներկայացնել, որոնք կարող են բացահայտել նրանց, ով կանգնած էր սպանության ետեւում եւ նրանք չեն պատժվել, ապա մենք չենք կարող խոսել արդար գործընթացի մասին»,-ասել է Դողանը: Նա նաեւ ընդգծել է մի շարք ոստիկանական սխալներ հանցագործության հետաքննության մեջ եւ մեղադրել է պաշտոնյաներին հանցագործությունը նախապատրաստողներին պաշտպանելու փորձերի համար: Փաստաբանը նկատել է, որ փաստաթղթերը, որոնք տեղեկություններ են պարունակում շուրջ 6000 հեռախոսազանգերի մասին, ոչնչացվել են Տրաբզոնի անվտանգության ծառայության կողմից: Լսումները կշարունակվեն փետրվարի 25-ին, գրում է «Զաման» թերթը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Տրաբզոնի բնակիչ` ազգայնական Օգյուն Սամաստի կողմից: Դատարանի երկու առաջին նիստերը տեղի ունեցան 2007 թ.: Ընդամենը այդ գործով անցնում են 19 հոգի մարդասպան` թուրք ազգայնական Օգյուն Սամաստի հետ միասին: