13 փետրվարի 2008 - 14:40 AMT
Պիտեր Սեմնեբի. Պետք չէ գերագնահատել ռուսական ազդեցությունը հայ ընտրողի վրա
Հայաստանում կան բազում վառ թեկնածուներ եւ դա շատ դրական գործոն է, որը բարձրացնում է բնակչության հետաքրքրությունը քաղաքական գործընթացների հանդեպ: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Ճիշտ է, խնդիրներ կան ԶԼՄ-ների հետ կապված` այս ոլորտում առավել շատ են թեկնածուների բողոքները: Այդ բողոքները հիմնավորապես կքննվեն»,-նշել է նա:

Ինչ վերաբերում է «ռուսական գործոնի» առկայությանը Հայաստանում ընթացող ընտրարշավում, ապա Պիտեր Սեմնեբին նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ շփումները սերտ են: «Սակայն ես չեմ ցանկանում գերագնահատել այդ գործոնի ազդեցությունը ընտրողների վրա»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, գրում է «Կոմերսանտ» թերթը: